«Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների առաջխաղացման դեմն առնենք։ Եվ անշուշտ այն պետք է արվի միջազգային օրենքների սահմաններում։ Մենք վճռականորեն, սկզբուքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողությանը։ Մենք գտնում ենք, որ խաղաղությունն է կարևորագույնը։ Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենքի շրջանակում»,- այս մասին այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։
Նրա խոսքով՝ օրենսդրության մի նոր բաղադրիչ ունեն, որը նպաստում է ռազմական հետազոտությունների և նորարարությունների աճին։ «Շատ ուրախ կլինենք, եթե հայկական ընկերությունները, որոնք հետաքրքրված են, մասնակցեն այս էկոհամակարգին»,- ասաց նա։