Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստա...

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նա նաև անդրադարձել է Կենտրանական Ասիայի երկրներին՝ ընդգծելով, որ տվյալ տարածաշրջանում նկատվում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածք ներթափանցելու սպառնալիքի աճման միտում։

«Հատկապես մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից եկող համալիր սպառնալիքները»,- հավելել է Տասմագամբետովը։