Կովկասում խաղաղությունը Իրանի համար կարևոր է....

Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է Իրանի համար։ Ինչպես տեղեկացնում է Mehr գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով միջազգային վերջին զարգացումներին։Բաղային կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցը և անվտանգության խորհրդակցությունները։«Այս այցը կարևոր էր և ցույց է տալիս Իրանի վճռականությունը բոլոր մակարդակներում՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ։ Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է մեզ համար», - նշել է Բաղային։Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։«Մենք կարծում ենք, որ այս այցը կբարելավի և կամրապնդի երկու երկրների միջև վստահությունն անվտանգության ոլորտում», - նշել է նա։Բաղային նաև դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Պաղեստինի տարածքներում և Լիբանանում շարունակվում են բռնություններն ու հարձակումները՝ չնայած հրադադարի ռեժիմին։ «Ամերիկան ​​համարվում է հանցակից՝ Իսրայելի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքի պատճառով», - ընդգծել է նա։Նա նաև ավելացրել է, որ Իսրայելը վաղուց անկայունության աղբյուր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։