
Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Հակոբ Տեր-Վարդանյանի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթաթության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մի քանի 100 մետրանոց հատվածում առաջացած մերկասառույցը: