Կոտայքում բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատ...

Այսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4  ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվում են սթափության փորձաքննության, եղել են սթափ: