Կոտայքում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Me...

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ԻՆչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում՝ Գետարգել գյուղի վարչական տարածքում՝ Արտաշատի խճուղում, բախվել են 44-ամյա Վահագն Հ.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի և 32-ամյա Վահե Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: