
Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել Երևանի 38 ու 51 տարեկան բնակիչների, Ջրվեժի բնակիչներ 39 ու 41 տարեկան տղամարդկանց և Երևանի 24-ամյա բնակիչ, Ջրվեժի 25 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում 24-ամյա երևանցին կտրող-ծակող գործիքով հարվածել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։ Իսկ Ջրվեժի բնակիչ 39-ամյա տղամարդու անչափահաս որդին շամփուրով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Ջրվեժի բնակիչ 26-ամյա երիտասարդին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը հուլիսի 28-ին ներկայացել է Կոտայքի մարզային վարչություն, ձերբակալվել, ապա տեղափոխվել է նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։