
Ընթանում են Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, 18.2 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։
Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերին։ Այս պահին կապալառու կազմակերպությունը շինտեղամասում իրականացնում է հենապատերի կառուցման, մայթերի եզրաքարերի, ջրահեռացման վաքերի տեղադրման և այլ աշխատանքները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։