Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ փոխգործակցության առանցքային բաղադրիչներին` վերահաստատելով երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնելու համատեղ հանձնառությունը:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև առկա անկեղծ և բարեկամական երկխոսությունը:
Քննարկվել են երկու երկրների փորձագիտական համայնքների միջև գործող ակտիվ երկխոսությունն ընդլայնելու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ: