Կոստա Ռիկային դատի են տվել ԱՄՆ-ից հայերի եւ ա...

Մարդու իրավունքների գծով փաստաբանների խումբը դատի է տվել Կոստա Ռիկային՝ պնդելով, որ այդ երկիրը խախտել է տասնյակ միգրանտ երեխաների իրավունքները, որոնք պահվել են գյուղական ճամբարում մոտ երկու ամիս այն բանից հետո, երբ նրանք վտարվել են ԱՄՆ-ից փետրվարին։ Այս մասին տեղեկացրել է Associated Press-ը։

Երեխաները, որոնցից մի քանիսը ընդամենը երկու տարեկան են, մտնում են Աֆղանստանից, Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հարյուրավոր միգրանտների խմբի մեջ, որոնք վտարվել են ԱՄՆ-ից Թրամփի վարչակազմի՝ վտարման ավելի մասշտաբային ջանքերի շրջանակում։

Հիշեցնենք, որ վտարվածների մեջ էին նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ։

Նշվել է, որ շատ միգրանտներ հույս ունեին ապաստան ստանալ ԱՄՆ-ում իրենց երկիր վերադառնալու վախի պատճառով։ Դրա փոխարեն նրանց ուղարկել են Կոստա Ռիկա եւ Պանամա, որտեղ նրանք չեն խոսում տեղի լեզվով։ Սկզբում նախատեսվում էր այդ երկրներն օգտագործել որպես վտարման նախնական կետեր, բայց միգրանտներն այնտեղ անցկացրել են 50 օր առկախ վիճակում։

Կոստա Ռիկայում մոտ 200 միգրանտներ, այդ թվում 81 երեխա, տեղափոխվել է միգրանտների ընդունման գյուղական կենտրոն Կոստա Ռիկայում եւ Պանամայում եւ պահվել նախկին ֆաբրիկայի շենքում։

Թրամփը հայերին և ադրբեջանցիներին արտաքսել է Կոստա Ռիկա