Կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդում․ Փոստա...
Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին
ՀՀ ՆԳՆ նախարարին
ՀՀ քննչական կոմիտեին
ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին
Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան
(հասցե` Երևան, Վրացական 2, հեռախոս` 091 403900)
13 մարտի, 2025թ․
Կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդում
Սույն հաղորդմամբ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Տիգրան Ավինյանի հետ հանցավոր համագործակցության հետևանքով Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողից ոմն Գայանե Վերդյանին, Վահրամ և Աթաբեկ Ադամյաններին պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունն իրականացնում է հանքաարդյունաբերական գործունեություն: Միաժամանակ հանք հորատող երկու սարքերով քանդում են ընդերքը և կոտրելով ընդերքի բազալտային շերտը այն վերածում են հանքաքարի և բեռնատար մեքենաներով հատելով հետյոտնի ճանապարհը այն տեղափոխում են հանքաքարի մշակման արտադրամասեր:
Սույն ապօրինության վերաբերյալ կից ներկայացվում են ապացույցներ:
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ նախ միջոցներ ձեռնարկել դադարեցնել ապօրինի հանքարդյունաբերությունը և հրատապ նախաձեռնել քրեական վարույթ ու իրականացնել հանրային քրեական հետապնդում առնվազն` Տիգրան Ավինյանի, Գայանե Վերդյանի, Վահրամ և Աթաբեկ Ադամյաննների նկատմամբ:
Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան