Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի կիրառման արդյունքում չի գրանցվել և ոչ մի մահվան դեպք, իսկ կողմնակի ազդեցությունները սահմանափակվում են մի երկու ժամով մարմնի ջերմության բարձրացմամբ:
Ինչպես հայտնում է eadaily.com-ը, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը միայն մի երկու ժամով ջերմության բարձրացումն է: Մահվան դեպքեր չկան և, հուսով ենք, չեն էլ լինի»,- հայտարարել է ռուս առաջնորդը: