Հնդկաստանի Դելի քաղաքում դիակիզարանները «հեղեղված են» կորոնավիրուսի հետևանքով մահացածների մարմիններով, ուստի երբեմն մարդիկ ստիպված են լինում իրենց հարազատներին դիակիզելու արարողությունը կատարել դիակիզարաններից դուրս՝ այնտեղ, որտեղ հնարավոր է, գրում է The Guardian-ը։
Ինպես նշում է պարբերականը, դիակիզարանների աշխատակիցներն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ սգացող հարազատները ստիպված են լինում մինչև 20 ժամ սպասել իրենց բարեկամի դիակիզման արարողությունը կազմակերպելու համար։
Դելիում արված և համացանցում հայտնված լուսանկարներում երևում է հանպատրաստից դիակիզարանի վերածված ավտոկայանատեղիում վառված տասնյակ խարույկներից բարձրացող ծուխը:
«Մարդիկ շարունակում են մահանալ, մահանալ, մահանալ»,- ասել է դիակիզարանի աշխատակիցը, որի խոսքով՝ օրական ավելի քան 100 դիակիզում է համակարգում։
Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 17 միլիոն մարդ․ երկրում հիվանդության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 201 187-ը։
Հիվանդության դեպքերի թռիչքային աճի ֆոնին համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս կորոնավիրուսի զոհերի մարմինները դիակիզելու ընթացքում մարմիններից գոյացած շարքերը։









