Կորեայի Հանրապետությունը կարևոր է համարում Ռուսաստանի հետ իր հարաբերությունները և կշարունակի պահպանել կապը Մոսկվայի հետ, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Կորեայի Հանրապետության տեսանկյունից Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են», - նշել է Լի Ջե Մյոնը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունները զարգանում են Սեուլի համար անբարենպաստ ուղղությամբ, սակայն Հարավային Կորեայի իշխանությունները մտադրություն չունեն լիովին հրաժարվել Մոսկվայի հետ կապերից։
«Ռուսաստանի և Հյուսիսի միջև հարաբերությունները զարգանում են մեզ համար անցանկալի ուղղությամբ։ Բայց մենք չենք կարող ամեն ինչից հրաժարվել», - ասել է Լի Ջե Մյոնը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ, բայց Սեուլը կշարունակի իր ջանքերը՝ պահպանելու հաղորդակցությունը։
«Չնայած կա հաղորդակցության մտադրություն և անհրաժեշտություն, այն ներկայումս չափազանց դժվար է», - պարզաբանել է Կորեայի նախագահը։ Նա նշել է, որ անգործությունը կարող է վատթարացնել իրավիճակը։



