Կոպտագույն կերպով խախտվել են մեղադրյալ Ռոբերտ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը,  Ռուբեն Սահակյանը, Հովհաննես Խուդոյանը և Սարգիս Գրիգորյանը, Արամ Վարդևանյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով։ Նրանք ներկայացնում են «Մարտի 1»-ի գործով դատավարության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը իր ելույթում նշեց.«Նախ ասեմ, որ դատարանում երկու հարց էր քննվում՝ իրար հետ աննշան կապ ունեցող, և եմզ համար անհասկանալի էր, թե ինչպես ստացվեց, որ այդ երկու բողոքները սկսեցին քննվել նույն վարություոմ: Մեր խնդիրը վերաբերում է սահմանադրական դատարանի գործի վարույթը կասեցնելու ընթացքին, մյուսը՝ ռոբերտ Քոչարյանի՝ խափանման միջոցը փոխելոի հարցի քննարկամնը: Երկրորդ քննարկուը տեղի չի ունեցել: Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկամնը մասնակցությոն ունենալուց, ինչը կոպտագույն կերպով խախտել է թե՛ մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե՛ ընդհանրապես քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքը»:

Փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանի խոսքով էլ՝ իրավական անհասկանալի իրավիճակում ենք.«Վերաքննիչ դատարանի նախագահն արդեն խորհրդակցական սենյակում է, և այն դատական ակտերից մեկը, որը ինքը քննարկման առարկա է դարձնելու և հուլիսի 25-ին է որոշում է հրապարակելու, վերաբերում է ՍԴ-ում նախնական ուսումնասիրության մեջ գտնվող մի հարցի, որը ՍԴ-ն արդեն ուսումնասիրում է և ուսումնասիրելուց հավելյալ ժամկետի անհրաժեշտություն է տեսել»: Ըստ նրա՝ այն, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով «Մարտի 1»-ի գործը կասեցնելու դիմումի ուսումնասիրության համար լրացուցիչ ժամանակ է պահանջել, պետք է համարել ևս մեկ ազդակ առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածության տեսանկյունից և ոչ թե հակառակը: