ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ծանոթ չէ նախարարի պաշտոնում իր նախորդներից մեկի՝ Վալերի Օսիպյանի մեղադրանքին եւ գործի մանրամասներին։ Այս մասին նա հայտնել է փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ինչ վերաբերում է հրաժարականի հեռանկարին եւ հնարավոր մեղադրանքին, Սարգսյանը հայտնել է, որ չի վախենում թողնել նախարարի պաշտոնը․ «Ոչ ոք հավերժ չէ իր պաշտոնում։ Պաշտոնը երկրում դրական բարեփոխումների համար առավելագույնն անելն է։ Դրանք կան եւ կլինեն։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա ես ոչինչ չեմ արել, ինչի համար կարելի է մեղադրել։ Բայց եթե լինի, այդ ժամանակ կքննարկենք»։



