Դա իմ ցանկությունն է և իմ իրավունքն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցումն նշեց ՔՊ խմբակցության նոր պատգամավոր Լուսինե Աքմաքչյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդամենը երկու ամսով է դարձել ԱԺ պատգամավոր, քանի որ գործող ԱԺ–ի ժամկետը սպառվում է երկու ամսից։
Նշենք, որ Լուսինե Աքմաքչյանի անունը չկա ՔՊ–ի ընտրական ցուցակում. «Ես չեմ ուզեցել ընդգրկվել ցուցակում։ Առաջարկ չի եղել, ցանկություն նույնպես չի եղել»։
Աքմաքչյանը նշեց, որ ինքը վերջին աշխատավայրը եղել է Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնում։
«ՔՊ անդամ եմ 2021–ի նոյեմբերից։ Եթե կուսակցական եմ, իսկ ես ես կամավոր եմ անդամագրվել կուսակցությանը, բնականաբար, կիսում եմ գաղափարները»,–ասաց նա։
Հարցին՝ արդեն ակտիվորեն ներգրավվո՞ւմ է ՔՊ-ի ծրագրերում, մասնավորապես, կաթողիկոսին հեռացնելու հարցում, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ես իմ կուսակցության հետ եմ։
Այս պայքարը մեկ աձի շուրջ է, որը եկեղեցու կանոններից դուրս է գործում։ Կոնկրետ ես իրեն որպես Վեհափառ երբեք չեմ ընդունել»։



