Կոնգոյում նավ է խորտակվել

Կոնգոյում նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է  148-ի, ավելի քան 100 մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած, տեղեկացրել է The Guardian-ը։

Նավի վրա սննդի պատրաստման ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչից հետո փայտե նավը շրջվել է։

Փայտե նավի վրա մոտ 500 ուղեւոր կար, երբ այն երեքշաբթի հրդեհից հետո  շրջվել է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կոնգո գետում։