Կոլումբիայում սպանել են էկվադորյան հանցախմբի...

Էկվադորի իշխանությունները հայտնել են, որ «Լոս Չոներոս» հանցախմբի ղեկավարը, որը կանգնած է եղել երկրի բազմաթիվ մահացու բանտային անկարգությունների հետևում, սպանվել է հարևան Կոլումբիայում:

Նա Կոլումբիա էր փախել այն բանից հետո, երբ վիրավորվել էր հայրենի Էկվադորում՝իր վրա կատարված մահափորձի ժամանակ։

Ռոլդանը բանտից ազատ էր արձակվել փետրվարին։

Գլխի շրջանում հրազենային վնասվածքով դիակը հայտնաբերվել է շաբաթ օրը։

Ռոլդանը փախուստի մեջ էր համարվում այն ​​բանից հետո, երբ նա ազատվել էր իր ոտքի էլեկտրոնային ապարանջանից, որը կրում էր բանտից ազատվելիս։

Նա նաև մեկ այլ հարձակում էր վերապրել, որի ընթացքում պայթուցիկներով լցված անօդաչու թռչող սարքեր էին արձակվել բանտի թևի վրա, որտեղ նա այն ժամանակ փակված:

Չնայած իր նախորդ մահափորձի այս պատմությանը՝ գեներալ Ֆաուստո Սալինասը՝ Էկվադորի ոստիկանության հրամանատարը, ասել է, որ հետախուզական ապացույցները ցույց են տալիս, որ նրա սպանությունը կապ չունի խմբավորումների պատերազմների հետ:

«Լոս Չոներոս» հանցախումբը հիմնականում թմրանյութերի վաճառքով և շորթմամբ է զբաղվում։