
Կոլումբիայի դատարանը երկրի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին մեղավոր է ճանաչել վկային կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, որն El Tiempo-ի կայքում հետևել է նիստին:
«Կարելի է հանգել եզրակացության՝ համանման դատախազության դիրքորոշմանը, որ քրեորեն պատժելի արարքը՝ վկա Խուան Գիլիերմո Մոնսալվեին կաշառելու հարցով քրեական վարույթի շրջանակներում, ապացուցված է», - ընթերցել է վճիռը դատավոր Սանդրա Էրեդիան:
Ուրիբեն նաև մեղավոր է ճանաչվել արդարադատության մարմիններին խաբելու մեջ: Ինչպես հայտարարվել է նիստում, դատարանը քաղաքական գործչի նկատմամբ պատիժը կհրապարակի օգոստոսի 1-ին: Էրեդիայի խոսքով՝ 73-ամյա Ուրիբեն կկարողանա բանտարկությունը տնային կալանքով փոխարինման հույս ունենալ: Կոլումբիայի նախկին նախագահը ժխտում է իր մեղքը: Նրա փաստաբաններն արդեն հայտարարել են, որ կբողոքարկեն վճիռը:
2012 թվականին Ուրիբեն բողոք է ներկայացրել սենատոր Իվան Սեպեդայի դեմ, որին մեղադրել է իր դեմ ցուցմունքները կեղծելու մեջ: Սակայն դատարանը հետաքննություն է սկսել հենց իր՝ նախկին նախագահի նկատմամբ։ Ըստ հետաքննության վարկածի՝ նա կաշառել է վկաներին՝ Սեպեդայի դեմ ցուցմունքներ տալու համար, որը Ուրիբեին մեղադրել է ռազմականացված խմբավորումների և թմրավաճառների հետ կապեր ունենալու մեջ։
Ուրիբեն նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2002-2010 թվականներին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Կոլումբիայի դատարանի վճիռը՝ այն անվանելով քաղաքականացված: