«Կոլումբիայի նախագահը պետք է զգույշ լինի իր հ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը մամուլի ասուլիսում հայտնել է, որ իր կոլումբիացի գործընկեր Գուստավո Պետրոն, որի հետ քանիցս վիճել է վերջին ամիսներին, արժե, որ զգույշ լինի «իր հետույքից» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու ԱՄՆ ռազմական գործողությունից հետո։

«Նա կոկաին է արտադրում, եւ նրանք այն ուղարկում են Միացյալ Նահանգներ, այնպես որ նա պետք է հետեւի իր հետույքին»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսում։

Նա նաեւ նշել է, որ Կուբան կարող է դառնալ քննարկման թեմա տարածաշրջանում ԱՄՆ ավելի լայն քաղաքականության շրջանակում՝ ընդգծելով Վաշինգտոնի ուշադրության ընդլայնման պոտենցիալ հնարավորությունը Վենեսուելայի սահմաններից դուրս, Լատինական Ամերիկայում աճող լարվածության ֆոնին։

Ավելի վաղ Պետրոն Վաշինգտոնի գործողությունները բնութագրել էր որպես ոտնձգություն Լատինական Ամերիկայի ինքնիշխանության դեմ եւ հայտնել էր, որ դրանք կհանգեցնեն հումանիտար ճգնաժամի։