Կոլումբիայի նախագահը նախարարներից և վարչական...

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն նախարարներից և վարչական գերատեսչությունների ղեկավարներից պահանջել է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պահանջել եմ նախարարների և վարչական գերատեսչությունների ղեկավարների պաշտոնական հրաժարականը: Նախարարների կաբինետում որոշակի փոփոխություններ կլինեն՝ ժողովրդի կողմից սահմանված ծրագրին ավելի մեծ համապատասխանության հասնելու համար»,- Х-ում գրել է երկրի ղեկավարը։

Պետրոն հավելել է, որ իր կառավարությունը «ամբողջությամբ կենտրոնացած է լինելու ծրագրի իրականացման վրա»՝ հանուն երկրի զարգացման։

Փետրվարի 5-ին Կոլումբիայի ներքին գործերի նախարար Խուան Ֆերնանդո Քրիստոն կառավարության նախարարներին առաջարկել էր հրաժարական տալ՝ առկա տարաձայնությունների պատճառով։