Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր հեռախոսազրույցի ժամանակ իրեն տեղեկացրել է երկրի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին։
«Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ մտածում է Կոլումբիայի հետ կապված «վատ բաների» մասին։ Ակնարկն այն էր, որ արդեն պատրաստվում էր ինչ-որ կոնկրետ բան, որ պլանավորվում էր ռազմական գործողություն», – ասել է նա իսպանական Pais թերթին տված հարցազրույցում։
Պետրոյի խոսքով՝ Վենեսուելայում վերջին իրադարձություններից հետո ինքը լրջորեն մտահոգված էր, որ իր դեմ կարող է խաղարկվել Նիկոլաս Մադուրոյի սցենարի նման մի սցենար։ Սակայն ռազմական միջամտության հնարավորությունը «սառեցված» էր։



