Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ հանրապետության հյուսիսում զինված խմբավորումների միջեւ բախումների պատճառով։ «Հատուկ իրավիճակ է հայտարարված ներքին ցնցումների եւ տնտեսական ոլորտում արտակարգ դրության պատճառով։ Հուսով եմ՝ դատական համակարգը կաջակցի»,- գրել է նա X-ում։ Հունվարի 17-ին Պետրոն հայտարարել էր Ազգային ազատագրական բանակի (ԱԱԲ) ապստամբների հետ խաղաղ բանակցությունների դադարեցման մասին՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈւ) նախկին անդամների կողմից Կատատումբո շրջանում բախումների պատճառով։ Տասնյակ մարդիկ դարձել են բռնությունների զոհ, ավելի քան 10 հազարը ստիպված է եղել լքել տները։ ԱԱԲ-ը, որը բաղկացած է մի քանի հազար մարդուց, մնացել է երկրի միակ խոշոր ապստամբական խմբավորումն այն բանից հետո, երբ կառավարությունը 2016թ. ԿՀԶՈւ-ի հետ խաղաղության համաձայնագիր է կնքել: Այս փաստաթուղթը վերջ է դրել արյունալի հակամարտությանը, որը տեւել է ավելի քան կես դար եւ խլել ավելի քան 250 հազար մարդու կյանք։ 2022թ. նոյեմբերին իշխանությունները հայտարարել էին ԱԱԲ-ի հետ երկխոսություն սկսելու մասին։ Երկխոսության գործընթացը մի քանի անգամ դադարել եւ վերսկսվել է։