Կոչ ենք անում գյումրեցիներին իրենց ձայնը տալ...
Հարգելի՛ գյումրեցիներ,
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները բախտորոշ նշանակություն են ունենալու մեր սիրելի հայրաքաղաքի և ամբողջ Հայաստանի համար։ «Մայր Հայաստան» դաշինքը, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ, ընտրություններին մասնակցում է Գյումրու ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերով, որոնց շնորհիվ մենք կունենանք շատ լուրջ արդյունքներ. քաղաքային կյանքը կբարելավվի, մարդկանց կենսամակարդակը դրական փոփոխության կենթարկվի։ «Մայր Հայաստանը», որպես գործող իշխանությունների արմատական ու գաղափարական ընդդիմախոս ուժ, հայտարարել է, որ այս ընտրություններին մասնակցելու քաղաքական նվազագույն նպատակը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, ինչը ողջունելի է։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքին և կոչ ենք անում գյումրեցիներին իրենց ձայնը տալ Կարեն Սիմոնյանի գլխավորած ցուցակին։
Մշակույթի գործիչների «Ձայն հայրենեաց» շարժում
«Պահեստազորի սպաներ» շարժում