Կոչ է արվում չվստահել հյուպատոսական ծառայությ...

Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է խարդախների մասին, որոնք իբր օգնություն են ցուցաբերում հյուպատոսական հարցերում եւ կոչ է արել քաղաքացիներին չվստահել այդ անձանց:

«Տեղեկացնում ենք, որ դեսպանությունը պարբերաբար տեղեկություններ է ստանում որոշ անձանց, որոշ խմբերի կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելու փորձերի մասին` նրանց հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված, այսպես կոչված, միջնորդական ծառայություններ առաջարկելով»,- ասվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում: Խարդախների զոհ չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել այն անձանց, ովքեր փորձում են որպես «միջնորդ» հանդես գալ: Նշենք, որ նման փորձերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված տեղեկատվությունը դիվանագիտական առաքելությունը համապատասխան մարմիններին է ներկայացնում»։

Դեսպանությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բացառապես Մոսկվայում դեսպանատան հյուպատոսական բաժնում, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում հանրապետության գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկ քաղաքում հյուպատոսական բաժնում եւ Սոչի քաղաքում հյուպատոսական կետում:

«Առանձին Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում Հայաստանի քաղաքացիների համար կազմակերպվում են արտագնա հյուպատոսական ընդունելություններ, որոնց մասին պատշաճ ժամկետում նախապես հայտարարվում է սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում եւ դեսպանատան կայքում»,- հստակեցրել է դիվանագիտական առաքելությունը:

Ինչպես ուշադրություն են հրավիրել դեսպանատանը, հյուպատոսական ծառայությունների պետական տուրքերի դրույքաչափերը սահմանվել են Հայաստանի կառավարության կողմից եւ հրապարակվել են ՀՀ ԱԳՆ, Մոսկվայում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական վարչության կայքերում: «Ծառայությունների համար սահմանված վճարները վերջնական են եւ չեն ենթադրում ծառայության համար որեւէ այլ վճար:

Նշվածի կապակցությամբ մենք խնդրում եւ հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկատվություն վերոնշյալ դեպքերի մասին կամ բախվել են հյուպատոսական պարտականությունները գերազանցելու դեպքերի, անհապաղ կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստով կամ դիմել դեսպանության թեժ գծին»,- տեղեկացրել են դիվանագիտական առաքելությունից: