Կոբախիձեն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նաև Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Բաքվում կանցկացվի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Վրացական պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարության ղեկավարները և կառավարության վարչակազմի ղեկավարը։