Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում թույլատրել իր մարդասիրական ավտոշարասյուներին օգնել խաղաղ բնակչությանը, ասվում է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ։
«Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողությունները այդ տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հավելում է, որ վերջին անգամ ԿԽՄԿ-ին բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրելու թույլտվություն է տրվել մի քանի շաբաթ առաջ։