ԿԽՄԿ-ն աջակցել է ԱՀ ԱԻՊԾ-ի առաջին օգնության հ...

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը ԱՀ  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրել է վիրակապական  գործիքների հավաքածու՝ որոնք պարունակում են վիրակապեր, հակասեպտիկներ և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ այլ պարագաներ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

«Նվիրաբերված իրերը նախատեսված են ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուները համալրելու, ինչպես նաև համանուն դասընթացների ժամանակ օգտագործելու համար:

Այս աջակցությունը երկու կառույցների համագործակցության բաղկացուցիչ մասն է։
ԿԽՄԿ-ի օգնությամբ ԱԻ ծառայության մասնագետներն ամեն տարի անցնում են վերապատրաստում և իրենց հերթին առաջին օգնության դասընթացներ կազմակերպում տարբեր համայնքներում, պետական ու մասնավոր հիմնարկներում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և ցուցաբերած հերթական աջակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում: