ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ դի...

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ դիերի հանձնում առայժմ տեղի չի ունեցել, «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված հայ զինծառայողների հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դեռևս չեն հանդիպել։

«Առայժմ աշխատում ենք այն ընտանիքների հետ, որոնք կասկածում են, որ իրենց հարազատը գերեվարված է. հավաքագրում ենք հայտերը»,-ասել է Ամատունին։