Հետընդունման գործընթացը պետք է կանոնակարգել համապատասխան ձեւով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ առանց համապատասխան թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին համաձայնագրի» իրականացման մասին արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Ներկայացված փաստաթուղթը, նրա խոսքով, ստորագրվել է դեռ 2023թ. հուլիսի 18-ին։ Նշված համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կողմերը կոչ են անում կնքել կատարողական արձանագրություններ, որոնք ըստ էության տեխնիկական փաստաթղթեր են, դրանց կատարումը հարմարեցված է կոնկրետ երկրների իրողություններին, սահմանում է պատասխանատու անձանց եւ այլն։ «Հետընդունման գործընթացը դառնում է ավելի կարգավորված»,- ասել է Սարգսյանը։
Կառավարությունում համոզված են, որ մի շարք խնդիրներ, որոնք ավելի ընդհանուր տեսքով ներկայացված են հանաձայնագրում, կարելի կլինի պարզաբանել ինչպես հարկն է։