
2025 թվականի փետրվարին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն: Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների խնդրահարույց բնույթը, ինչպես նաև դրանց կապակցությամբ հասարակության և փաստաբանների կողմից աճող մասնագիտական դժգոհությունը, ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպել է քննարկում՝ «կլոր սեղան» ձևաչափով։ Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում, սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին։ Քննարկմանը հրավիրված էին Փաստաբանների պալատի, Արդարադատության նախարարության և Դատական իշխանության ներկայացուցիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում