Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց` պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն, ընդգծելով, որ իրենք կողմ են նաև նրան, որ Եվրոպական միությունն ավելացնի իր ներկայությունը Հայաստանում գործող ԵՄ առաքելությանը։
«Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան կապին, ապա Կիպրոսը վճռականորեն աջակցում է Երևանի հետ հարաբերությունների խորացմանը և ԵՄ ներկայության ավելացմանը Հայաստանում գործող առաքելությանը», - ասուլիսի ընթացքում շեշտեց ԱԳ նախարարը։
Բացի այս, Կոնստանտինոս Կոմբոսը նաև ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ուղղությամբ Կիպրոսն անխոնջ կաշխատի և վճռականորեն կաջակցի տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրոպական միությանը՝ միևնույն ժամանակ խթանելով բարեփոխումների օրակարգը։



