Թուրքիան մերժել է Ադրբեջանի դրոշի գույներով հ...

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ երկրի խորհրդանշական շենքերը լուսավորելու ադրբեջանական դրոշի գույներով։

Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ադրբեջանական Minval պարբերականը՝ նշելով, որ նախկին տարիներին Անկարան բավարարել է նման խնդրանքները։

Հրապարակման համաձայն՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում դժգոհությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողությունների մակարդակով։

Մասնավորապես, Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ Բաքվում կազմակերպված միջոցառմանը Ադրբեջանի խորհրդարանի նախագահի փոխարեն մասնակցել է տրանսպորտի նախարարը։ Ադրբեջանական լրատվամիջոցը դա դիտարկում է որպես պատասխան Անկարայի համանման քայլի։ Այս զարգացումները տեղի են ունենում երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների և Իլհամ Ալիևի՝ Անկարայում անցկացված գագաթնաժողովին չմասնակցելու ֆոնին