Կիպրոսը խստորեն դատապարտում է հայ ռազմագերինե...

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ-ը:

Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն իր հերթին «Թվիթեր»-ում գրել է, որ ցնցված է ադրբեջանական զորքի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին լուրերով:

«Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - նշել է խոսնակը: