Կիպրոսում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակվել, որոշումն ընդունվել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Կիպրոսում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի կողմից: Իսկ Հունաստանում ՀՀ ռազմական կցորդը փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյան է։
Ռազմական կցորդի պահպանման ծախսերը նախատեսվում են կատարել ՀՀ 2025 թվականի և հետագա տարիների պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվելիք ընդհանուր բյուջետային հատկացումների տարեկան գումարների սահմաններում:



