Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հարգել են...

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը մասնակցել է երկրի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին, որը բացվել է Պալատի նախագահ Անիտա Դեմետրիուի հատուկ ելույթով և մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի։ 

Այս մասին հայտնում են Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Նշվում է, որ նիստի ընթացքում հիմնական ելույթով հանդես է եկել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։