Կիմ Չեն Ընը Պուտինից ռուսական ավտոմեքենա է նվ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինից ռուսական արտադրության ավտոմեքենա է նվեր ստացել, տեղեկացրել է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության անձնական մեքենան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- տեղեկացրել է գործակալությունը։

Նշվել է, որ նվերը փոխանցել են Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոն Չհոնին եւ Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնին։ Վերջինը հայտնել է, որ այս ժեստը երկու երկրների ղեկավարների միջեւ հաստատված բարեկամական կապերի վառ վկայությունն է, եւ ռուսական կողմին է փոխանցել Կիմ Չեն Ընի երախտագիտությունը։