Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայում անօդաչուներ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որն այցելել է տարբեր տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքերի եւ կամիկաձե գրոհային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներին, պահանջել է կարճ ժամանակում մշակել արդյունաբերության զարգացման ծրագիր, հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ անօդաչու սարքերը եւ արհեստական ​​բանականության ոլորտները պետք է լինեն «առաջնահերթություն», նա ասել է. «Պետք է մշակել արդյունաբերության արագ զարգացման պետական ​​երկարաժամկետ պլան՝ անօդաչու թռչող սարքերի՝ որպես զինված ուժերի առաջատար զենքի օգտագործման արագացող մրցակցությանը համապատասխան, ելնելով ժամանակակից պատերազմի միտումից», ինչպես նաեւ «համաձայնվլ է արտադրական հզորությունների մեծացման առաջարկին», նշվել է հաղորդագրությունում։ Նա այցելել է անօդաչու ավիացիոն տեխնիկայի միավորում եւ նշել, որ «հատուկ միջոցները, որոնք ներառում են ժամանակակից տեխնոլոգիաներ, կարեւոր դեր կխաղան հնարավոր սպառնալիքների մոնիթորինգի եւ հիմնական տեղեկատվության հավաքման գործում»: Դրանք, նրա խոսքով, կնպաստեն նաեւ «մեր բանակի տարբեր գործողություններ վարելու ունակության բարձրացմանը տեղեկատվության հավաքման եւ հակառակորդի տարբեր մարտական միջոցների չեզոքացման գործում»։