Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները...

Թեհրանը Կիևի ռեժիմից ստացել է երաշխիքներ, որ իրանական նավերի վրա հարվածները չեն կրկնվի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է սկսել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։

«Նրանք ստանձնեցին հարձակման պատասխանատվությունը և ընդգծեցին, որ նման բան այլևս չի կրկնվի», – ասել է դեսպանը։