Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառե...

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 1 միլիարդ եվրո՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն իր Telegram ալիքում:

«Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին իրենց համերաշխության և վստահության համար», - գրել է Ուկրաինայի վարչապետը:

Շմիհալի խոսքով՝ տարեսկզբից Ուկրաինան արդեն ստացել է ավելի քան 18,5 միլիարդ դոլար՝ ռուսական սառեցված գումարների հաշվին։

«Մենք այդ միջոցներն ուղղորդում ենք Ուկրաինայի կայունությանը և արագ վերակառուցմանը», - հավելել է նա:

Շմիհալը նաև գործընկերներին կոչ է արել համագործակցել իրենց հետ՝ «ռուսական բոլոր ակտիվների լիակատար բռնագրավման համար իրավական գործիքներ մշակելու համար»: