Կիեւում կարծում են, որ Արեւմուտքը կարող է Ուկ...

Արեւմուտքը կարող է մինչեւ 50 հազարանոց զորակազմ ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության ուժեր։ Ուկրաինացի պաշտոնյաների այս կարծիքը մեջբերել է Financial Times-ը (FT):

Նրանց խոսքով՝ 40-50 հազար օտարերկրյա զինվորներ կարող են հանդես գալ որպես անվտանգության ուժեր 1 000 կիլոմետր ճակատի գծի երկայնքովՆրանք այս տարբերակը իրագործելի են համարում։ Ինչպես նշել է թերթըՎլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էրոր եթե Եվրոպան լրջորեն է վերաբերվում արդյունավետ զսպման ապահովմանըապա դրա համար կպահանջվի առնվազն 200 հազար զինվոր։

Ուկրաինայի եւ Ռուսաստանի սահմանազատման գիծ խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին ենթադրություններ արդեն արվել են զինադադարից հետո։ Տեղեկացվել էոր մի շարք քաղաքական գործիչներայդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըքննարկել են նման առաքելության կոնկրետ բովանդակությունը, ըստ որի՝ եվրոպական զորքերի թիվը կարող է հասնել 40 հազարի։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է 200 հազարանոց առաքելություն ստեղծելու հնարավորությունըսակայն եվրոպական երկրների զորակազմի հաշվին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում օտարերկրյա ռազմական զորակազմի հայտնվելը կհանգեցնի ծայրահեղ բացասական, նույնիսկ անուղղելի հետեւանքների։