Կիևն Արևմուտքից 120 միլիարդ դոլար է խնդրել 20...

Ուկրաինան իր արևմտյան դաշնակիցներին նշել է, որ իրեն անհրաժեշտ է առնվազն 120 միլիարդ դոլար՝ 2025 թվականին ռազմական գործողությունները շարունակելու համար: Ինչպես ANSA-ին հայտնել է ՆԱՏՕ-ի իրազեկ ռազմական աղբյուրը, դա շատ ավելին է, քան 40 միլիարդ եվրոն, որը համաձայնեցվել էր Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովում:

Նրա խոսքով՝ այդ հարցը կարող է բարձրացվել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի հաջորդ նիստում, որը կկայանա երեքշաբթի օրը Բրյուսելում՝ Ուկրաինայի արտգործնախարարի մասնակցությամբ։ Աղբյուրը նաև նշել է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք Կիևը հաշվի է առնում 50 միլիարդ դոլարը, որը Յոթնյակի երկրները համաձայնել են հատկացնել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան առաջիկա օրերին ՆԱՏՕ-ի որևէ պաշտոնական հրավեր չի ստանա, քանի որ ԱԳՆ ղեկավարները չեն կարող դա խորհուրդ տալ մինչև պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով որոշում կայացնելը։

«Քննարկումները դեռ շարունակվում են, և դեռ որոշում չկա»,- ասել է աղբյուրը ANSA-ին։