Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հերթական փուլը սպասվում է առաջիկա երկու օվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կարծում է, որ Ռուսաստանը պատրաստ է համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ: Գործակալության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու, պատրաստ է համաձայնության գալ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար:
Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ և ռուսական հրթիռները և Ռուսաստանի Ուկրաինան ոչնչացնելու փորձը հստակ ապացուցում են, որ Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն:



