Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայո...

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է  համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:

«Դավոսում լավ քննարկում եմ անցկացրել Փաշինյանի հետ՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսության և համագործակցության շարունակման շուրջ», - նշել է նա: