Հունվարի 18-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, իսկ Ա․ Ս․-ն և Ա․ Ի․-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր