Այս պահին հրդեհ է Երևանի Կենդանաբանական այգու հարակից հարածքում: Տեղում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները:
Կենդանաբանական այգու Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շահանե Բաղդասարյանը Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է մուֆլոնների ազատավանդակի վերևի հատվածում: Այգու աշխատակիցները հանգցրել են, ԱԻՆ-ն է տեղում աշխատում, որ հրդեհը չհասնի տներին:
Կենդանաբանական այգին ու կենդանիները վնաս չեն կրել:



