Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դռագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 8-րդ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին:
Դեպքի փաստով ոստիկանության կենրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու են հրդեհի առաջացման պատճառները:



