Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:
Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ մեծ թվով պարեկներ ոչ միայն սահանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների հետ աշխատանքներ են կատարում, պայքարում են կրակի տարածման դեմ: