Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները եւ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:
«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք: Օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար օրվա շոգ ժամերին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո: Խորհուրդ է տվում խմել 2-3 լիտր ջուր, նախ խորհուրդ է տրվում տանից դուրս գալուց կրել ակնոց, հովանոց, բաց գույնի զգեստ և զերծ մնալ յուղոտ սննդամթերք ընդունելուց»,-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով:



